«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք շարունակ անդրադառնում ենք իշխանականների, հատկապես` պատգամավորների վոյաժներին, որոնք անընդհատ շրջագայում են, սակայն այդ շրջագայությունների ՕԳԳ-ն զրոյին մոտ է` պետությունը դրանից ոչինչ չի շահում։ Բայց պարզվում է, մեր հոգևոր առաջնորդը ևս շրջագայելու մեծ սիրահար է: Երեկ տեղեկացանք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հերթական հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ։ Ո՛չ այցերից առաջ, ո՛չ հետո չի մանրամասնվում, թե ուր է մեկնում Վեհափառ հայրապետը, ինչ նպատակով, ինչ արդյունքներ են արձանագրվում այցից հետո:

Մայր Աթոռից ընդամենը ոչինչ չասող հաղորդագրություններ են տարածում. «Հայրապետը հանդիպումներ կունենա թեմական և ազգային կառույցների ներկայացուցիչների հետ»։ Եվ հայ առաքելականներն ընդամենը տեղեկանում են, որ Վեհափառը 10-20 օրով մեկնել է Փարիզ, Դուբայ, անգամ` Ավստրալիա»:

Ամբողջությամբ հոդվածը` թերթի համարում: