Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հանդիպում է ունեցել երկրի կաթոլիկ հայ համայնքի հոգևոր առաջնորդ Վարդան Կազանջյանի հետ։ Այս մասին նշված է Թուրքիայի նախագահի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Էրդողանի և հայ հոգևոր առաջնորդի միջև հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի պետական հյուրատանը։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։