Բրիթնի Սփիրսը, ում քաշը քննարկվում է ավելի հաճախ, քան նրա ստեղծագորական աշխատանքը, կրկին մամուլում խոսակցությունների առիթ է տվել: Պատրաստվելով Լաս Վեգասում իր ձմեռային ելույթներին, որը երգչուհին պատրաստում է ի աջակցություն նոր ալբոմի՝ Բիթնին ստիպված է եղել զբաղվել իրենով և նիհարել մի քանի կիլոգրամ: Այս մասին հաղորդում է Mail Online-ը: 

Սփիրսը նիհարելու իր արդյունքներով հպարտացել է Instagram-ի իր միկրոբլոգում: Սեպտեմբերի 9-ին երգչուհին իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար փիրուզագույն լողազգեստով: Կարծես թե 27 ամյա իրավաբան Դևիդ Լուկադոյի հետ սիրավեպը ոգեշնչել է Բրիթնի Սփիրսին և վերջինս զբաղվել է իր արտաքին տեսքով:
Բացի դա սեպտեմբերի ութին փոփ երգչուհին տեղադրել էր ևս մեկ լուսանկար: Կադրը կատարվել էր նոր տեսանյութի նկարահանումների ժամանակ: Սփիրսը տեսանյութում պարում է սև ժապավեններով դեղին կորսետով և երկար սև ձեռնոցներով:

Ինչպես նշում է անձամբ երգչուհին այս տարի երգչուհին ունի ֆիտնեսով զբաղվելու ծանր ռեժիմ: Բրիթը ամեն օր զբաղվում է յոգայով, իսկ շաբաթը երեք անգամ կարդիո-մարզումներ: