Գանայի «Հաթայսպորի» կիսապաշտպան Քրիստիան Աթսուին փլատակներում մահացած են գտել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից գրեթե երկու շաբաթ անց, հաստատել է նրա գործակալը:

Գանայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստն անհետացել էր Հաթայ նահանգում, որտեղ նա ապրում էր, տան փլուզման պատճառ դարձած երկրաշարժից հետո:

Նրա «Հաթայսպոր» ակումբն ի սկզբանե հայտնել էր, որ ֆուտբոլիստին փրկել են «վնասվածքներով», սակայն դա չէր հաստատվել։

«Ծանր սրտով ես ստիպված եմ հայտարարել, որ այսօր առավոտյան, ցավոք, հայտնաբերվել է Քրիստիան Աթսուի մարմինը», – շաբաթ օրը Twitter-ում գրել է նրա գործակալ Նանա Սեչերեն:

Աթսուն Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես է եկել «Չելսիում» և «Նյուքասլում», իսկ Գանայի հավաքականի կազմում անցկացրել է 60 հանդիպում:

2022 թվականի սեպտեմբերին Աթսուն միացավ Թուրքիայի բարձրագույն դիվիզիոնի «Հաթայսպոր» թիմին և հաղթական գոլ խփեց փետրվարի 5-ին թուրքական Սուպերլիգայի խաղում։

Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժերի և ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է ավելի քան 40 հազար մարդ։