Երեւանում, այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան 7 հասցեի բակում նռնակ է հայտնաբերվել։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ԱԻՆ սակրավորները։


Պարեկները սահմանազատել են տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։