Բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Չինաստանը դարձել է MI6 գաղտնի հետախուզական ծառայության առաջնահերթությունը՝ առաջ անցնելով ահաբեկչության դեմ պայքարից, հայտնում է Reuters-ը։

Կոլորադոյում Ասպենի անվտանգության ֆորումում ունեցած ելույթի ժամանակ Մուրը նշել է, որ հատկապես բարդ է հասկանալ, թե ինչպես է Պեկինը հետապնդում իր ռազմավարական նպատակները։


«Եթե ռազմավարությանը մոտենաք այն տեսակետից, թե ինչպես են այն իրականացնում, ինչպես են կազմակերպում, ինչ մարտավարական մտադրություններ ունեն, հետո ինչ հնարավորություններ են նրանք զարգացնում, դա «սեւ արկղ» է: Եվ այնպիսի կազմակերպությունները, ինչպիսին իմն է, կոչված են օգնել բրիտանացի նախարարներին եւ քաղաքական գործիչներին հասկանալ դա, որպեսզի նրանք կարողանան կողմնորոշվել Չինաստանի հետ այս իսկապես բարդ, դժվար հարաբերություններում»,- ասել է Մուրը: