Նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը քննարկել են «դեպի հաղթանակ Ուկրաինայի հետագա քայլերը»։ Այս մասին Զելենսկին հայտնել է Twitter-ում՝ նշելով, որ հիանալի զրույց է ունեցել Բայդենի հետ, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Ես շնորհակալություն հայտնեցի ուկրաինացի ժողովրդին ԱՄՆ-իկողմից ռազմական եւ ֆինանսական անսասան աջակցության համար։ Մենք քննարկեցինք Ուկրաինայի հետագա քայլերը ագրեսորի նկատմամբ հաղթանակ տանելու ճանապարհին եւ ռազմական հանցագործությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու կարեւորությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։