ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նոր շարժման՝ «Համահայկական կոնսիլիումի» մեկնարկի մասին։ Ղազինյանի խոսքով՝ կառույցը իրավանբանորեն դեռ գրանցված չէ, բայց փաստացի գործում է արդեն երկու ամիս։ Ղազինյանը շեշտել է, որ նախագծի շրջանակներում պետք է ձևակերպեն հստակ առաջարկ՝ երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու համար․ «Իշխանափոխությունը նպատակ չէ, դա միջոց է, որով պետք է հնարավոր լինի լուծել շատ ավելի կարևոր խնդիր։ Մենք դեռ կարևոր խնդիրը չենք հստակեցրել, դեռ չենք ասել՝ ինչ ենք պատրաստվում անել, և որն է մեր առաջարկը, ու առաջարկի հետևանքով արդյո՞ք իշխանությունը կփոխվի»։