«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, մինչև տարեվերջ ՀՀ-ում գործող արևմտյան ֆինանսավորում ունեցող մի շարք միջազգային և տեղական կազմակերպությունների բավականին խոշոր ծավալի նոր դրամաշնորհային փաթեթ է սպասվում։ Խոսքը շուրջ 380 մլն դոլարի մասին է։Մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա այդ կազմակերպություններում լրջորեն խառնված են իրար, թե ով ինչքան կարող է «պոկել»:

Նախնական տարբերակով նախատեսվում է տվյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բավական ակտիվ ներգրավվածություն ապահովել հատկապես տեղեկատվական ոլորտում։ Սակայն կան տեղեկություններ, որ իրականում դա ավելի շատ իմիտացիոն «նպատակ» է, քանի որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, հատկացվող գումարի առյուծի բաժինն ուղղվելու է որոշակի ուղղվածության կրթական ծրագրերին, այդ թվում՝ Ստամբուլյան կոնվենցիայի տիրույթում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում