Ռուսաստանի Չիտա քաղաքում ոստիկանները ձերբակալել են աղջկա, ով կասկածվում է մեկ տարեկան երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնություններ գործադրելու մեջ:

Նա ընտանիքում աշխատել է որպես դայակ: Երեխայի ծնողները իմացել են հանցագործության մասին տանը տեղադրված տեսախցիկի շնորհիվ, ինչից հետո դիմել են ոստիկանությանը:

Կնոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Հայտնի է, որ նախկինում նա դատվածություն չի ունեցել: Նախկին դայակը խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է թմրամիջոցի ազդեցության տակ:

Քրեական գործի հետքննությունը հանձնվել է ՌԴ հետքննչական կոմիտեի շրջանային քննրական վարչությանը: Այս մասին Интерфакс-ին հայտնել է ՆԳՆ Զաբայկալյան շրջանի վարչության մամլո ծառայությունը: