ԱՄՆ տիեզերական NASA-ն կիրակի օրը հրապարակել է Երկրի արբանյակային պատկերը, որը ցույց է տալիս լույսի բացակայությունը Ուկրաինայում դեկտեմբերի 16-ին ռուսական հարվածներից հետո:

Լուսանկարը թվագրված է դեկտեմբերի 17-ով, դրանում երևում է, որ Ուկրաինան մնում է կատարյալ մթության մեջ, շուրջը երևում են քաղաքների և հարևան երկրների ենթակառուցվածքների լույսից լուսավոր կետեր։

Ընդ որում, պատկերը հստակ ցույց է տալիս, որ նոյեմբերի համեմատ Ուկրաինայի տարածքում ավելի քիչ լուսավոր օբյեկտներ կան։

Հանգստյան օրերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ուրբաթ օրը զինված ուժերը զանգվածային հրթիռային հարձակում են իրականացրել Ուկրաինայի օբյեկտների վրա։ Ինչպես նշել են գերատեսչությունում, բարձր ճշգրտության հեռահար զինատեսակներով հարված է հասցվել ռազմական կառավարման համակարգերին, ռազմարդյունաբերական համալիրին և դրանք տրամադրող Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։

Ինչպես ավելի ուշ հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն, ամբողջ Ուկրաինայում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են մտցվել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վնասման պատճառով։