«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ միայն մի հսկա բանակ է աշխատում Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար, որը քանիցս ավելի թանկ է նստում բյուջեի վրա, քան բոլոր նախկին իշխանությունների ժամանակ է եղել, այլեւ տարբեր օղակներում իրար հետ մրցում են վտանգի աղբյուրները «հայտնաբերելու եւ չեզոքացնելու» հարցում:

Ֆինանսների նախարարության վաղեմի աշխատակիցներից մեկը պատմեց, որ նման հսկողություն իրենց մոտ երբեք չի իրականացվել:


Նախ, նախարարություն մուտք գործելիս են հիմնովին զննում եւ, չգիտես ինչու, պահանջում, որ շենք մտնելիս միացնեն ձեռքի հեռախոսը եւ էկրանը ցուցադրեն անվտանգության աշխատողին: Ապա նախարարությունում աշխատանքային ժամերից դուրս գտնվելն է արգելվել:

Եթե նախկինում աշխատակիցները կարող էին երկար մնալ կամ շաբաթ-կիրակի օրերին մտնել շենք, իրենց աշխատասենյակներում` համակարգչի մոտ աշխատել, ապա այժմ դա արգելված է: Առնվազն հազար թուղթ ու թույլտվություն պետք է ստանա տվյալ աշխատակիցը` հիմնավորի, թե ինչ անավարտ գործ ունի, որ շաբաթ օրն ուզում է գալ աշխատավայր: Եվ հիմնական պատճառն այն է, որ ֆիննախը հարակից է այն շենքին, որտեղ Նիկոլ Փաշինյանն է նստում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում