Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի պատրաստած վավերագրական ֆիլմում հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից առաջ հեռախոսազրույցի ժամանակ սպառնացել է իրեն: Ֆիլմը ցուցադրվելու է երկուշաբթի երեկոյան: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել նախորդ տարի փետրվարին:
«Ինչ-որ պահի նա սպառնաց ինձ և ասաց. «Բորի՛ս, ես չեմ ուզում քեզ ցավ պատճառել, բայց հրթիռով դա ընդամենը մեկ րոպե կպահանջի», կամ նման մի բան»,- Ջոնսոնը մեջբերում է Պուտինի խոսքերը: Այդ մեկնաբանությունը, ըստ Ջոնսոնի, հնչել է իր այն նախազգուշացումից հետո, որ պատերազմն Ուկրաինայում կունենա աղետալի հետևանքներ, կհանգեցնի արևմտյան կոշտ պատժամիջոցների և այլն: