Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայ փրկարարների աշխատանքից տեսանյութ է տեղադրել։

Կարո Փայլանը տեսանյութում նշում է, որ Հայաստանից եկած փրկարարներն աշխատում են մի վայրում վայրում, որտեղ փլատակներում 6 հոգի ողջ է եւ հույս ունի նրանց ողջ հանել փլատակներից։