ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ջուդի Չուն Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները ԱՄՆ-ի կողմից դատապարտող բանաձին, հայտարարել է.

«Ես հպարտ եմ հովանավորելու համար 108 բանաձեւը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, որը երկու ամիս է՝ 120,000 հայերի թողել է առանց սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիության:

Ես կոչ եմ անում իմ գործընկերներին միանալ ինձ՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և կարիքավորներին անհրաժեշտ օգնության ցուցաբերելու համար»: