Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ սահմանին անցակետեր ստեղծել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մյունխենում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Անդրադառնալով սահմանազատման հարցերին՝ Ալիևը կարծիք է հայտնել, թե սահմանային անցակետեր պետք է տեղադրվեն ինչպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմում, այնպես էլ «Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին»։

«Ես իմ դիրքորոշումն եմ հայտնել։ Շատ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրումը»,- ասել է Ալիևը, հավելել՝ Բաքուն ստացել է Երևանի առաջարկները և աշխատում է պատասխան առաջարկների շուրջ:

Նա ասել է, որ Բաքուն ուսումնասիրում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի պատասխան առաջարկները։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման առաջընթացի մասին, սակայն այն համարում է անբավարար։