Մոսկվան ակնկալում է, որ ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարդ պահերը կգտնեն իրենց լուծումը երկխոսության շրջանակում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Հուսով ենք, որ ղեկավարները բարձր մակարդակով հնարավորություն կունենան քննարկելու այդ ամենը։ Բացի այդ, տեղի են ունենում երկխոսություններ աշխատանքային մակարդակով։ Եվ իհարկե, մենք ելնում ենք այն բանից, որ բոլոր բարդ պահերը մեր երկկողմ հարաբերություններում, ինչպիսիք ստեղծվել են վերջին ժամանակներս, կլուծվեն հենց նման երկխոսության շրջանակում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։