Տաջիկստանի արևելքում հինգշաբթի օրը 8 երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին ասված է Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեի պաշտոնական հայտարարության մեջ։

Միաժամանակ Արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի կենտրոնի ղեկավար Ումեդա Յուսուֆին հայտնել է, որ երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվում է լեռներում և ամայի, անմարդաբնակ տարածքում՝ Մուրգաբ շրջանի կենտրոնի և Սարեզ լճի միջև։

Միաժամանակ տեղի է ունեցել ևս 6 հետցնցում։

Զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել։