Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելու լուրերի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել. «ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազի թեկնածուների շարքում մամուլում արդեն բավական ժամանակ է հանիրավի շրջանառվում է Հատուկ Քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի անունը: Ճիշտ է` Վահրամ Շահինյանը երկարամյա դատախազական աշխատանք կատարել է, բայց արդեն չորս ամիս է ինչ ղեկավարում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, և այն պնդումները , որ Վահրամ Շահինյանը ՀՀ Գլխավոր դատախազ է նշանակվելու որևէ հիմք չունեն»:

Միքայել Ահարոնյան ՀՀ ՀՔԾ մամուլի քարտուղար