Մարտի 11-ին, ժամը 02:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում այրվում է պահակակետ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:06-ին, մարվել՝ 03:45-ին: Այրվել է պահակակետը (մոտ 15 քմ)․ ներսում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի։