Փենսիլվանիայում R.M. Palmer շոկոլադի գործարանում ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է երկու մարդ, ինը մարդ անհետ կորել է, հաղորդում է The Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանությունները։ Եվս մի քանի մարդ վիրավորվել է։

Ֆիլադելֆիայից 96 կմ դեպի հյուսիս-արեւմուտք գտնվող համայնքում պայթյունի պատճառը հետաքննվում է։


Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում, օդ է բարձրացել սեւ ծխի շլեյֆ, փլուզվել է երկու բնակելի շենք։

Ուեսթ-Ռեդինգի քաղաքապետ Սամանթա Կաագի խոսքով՝ ամեն ինչ գրեթե հողին է հավասարվել։