6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պետրոպավլոսվսկ-Կամչատսկից 44 կիլոմետր հեռու։ Զգացվել են 5-6 բալանոց ցնցումներ, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել են ԱԻՆ-ի տարածքային վարչության մամուլի ծառայությունում։

Մագնիտուդը՝ 6,9. Ավաչինսկի ծոց, խորությունը՝ 100 [կիլոմետր]։ Ցնցումները՝ <…> 5-6 բալ։ Ցունամիի սառաջացման հավանականություն չկա»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունում։


Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Փրկարարների եւ հրշեջների օպերատիվ խմբերը զննում են Պետրոպավլոսկ-Կամչատսկի եւ Վիլյուչինսկի շենքերը։ Կազմակերպվել է փոխգործակցություն պոտենցիալ վտանգավոր օբյեկտների ղեկավարների եւ հերթապահ-կարգավարական ծառայությունների հետ։