Ապրիլի 5-ին Ժնեւում տեղի է ունեցել Միջազգային ժնեւյան բանավեճերի (ՄԺԲ) 60-րդ փուլը Անդրկովկասում անվտանգության եւ կայունության վերաբերյալ, որին մասնակցել են Աբխազիայի, Վրաստանի, Հարավային Օսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ ներկայացուցիչները՝ ՄԱԿ, ԵԱՀԿ եւ Եվրամիության համանախագահությամբ։ Այս մասին տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ում։

Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Հաստատվել է ՄԺԲ հովանու ներքո համատեղ աշխատանքը շարունակելու տրամադրվածությունը։ Սա միակ ձեւաչափն է Սուխում-Թբիլիսի-Ցխինվալ «եռանկյունու» հետհակամարտային հարաբերությունները վերականգնելու համար։ Ռուսական կողմը շեշտադրել է աբխազական եւ հարավօսական կողմերի հետ Վրաստանի ուղիղ երկխոսության անայլընտրանքայնությունը։ Ընդգծվել է, որ հիմնական ջանքերն անհրաժեշտ է կենտրոնացնել իսկապես առաջնահերթ խնդիրների վրա՝ ամուր անվտանգության հաստատում Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Վրաստանի կողմից ուժի չկիրառման մասին համաձայնագրի կնքմամբ, ինչպես նաեւ աբխազա-վրացական եւ վրաց-հարավօսական սահմանազատում հետագա սահմանագծմամբ։

Այս խնդիրները հրատապ են Սեւծովյան տարածաշրջանում ԱՄՆ եւ ՆԱՏՕ սադրիչ գործունեության եւ դաշինքի ընդլայնման (Վրաստանի ներառմամբ) ֆոնին։ Գրանցվել են լուրջ ռիսկեր տարածաշրջանային կայունության եւ անվտանգության համար Վաշինգտոնի շարունակվող ռազմակենսաբանական ակտիվության, ինչպես նաեւ այսպես կոչված «Խաղաղության եվրոպական ֆոնդի» ակտիվացման ֆոնին։

Բանավեճերի մասնակիցների մեծ մասը փաստել է «հողի վրա» հիմնականում հանգիստ եւ կանխատեսելի իրավիճակի պահպանումը։ Դրան նպաստել է նաեւ կապի բաժանորդական կետերի կայուն գործունեությունը՝ «թեժ գծերը» եւ վրաց-հարավօսական սահմանին եւ Էրգնեթ բնակավայրում միջադեպերի կանխման մեխանիզմներ։ը Տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակին կհամապատասխաներ այդ մեխանիզմի կիրառումը նաեւ վրաց-աբխազական սահմանին, Գալ բնակավայրում։

Էական խոչընդոտ է Վրաստանի կողմից ամեն տարի մտցվող քաղաքականացված բանաձեւը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում՝ ներքին տեղահանվածների եւ փախստականների վերաբերյալ։ Սուխումի եւ Ցխինվալի ներկայացուցիչներին մերժվում է Նյու Յորքի հարթակի հասանելիությունը՝ իրենց ազգային դիրքորոշումները ներկայացնելու համար։

ՄԺԲ-ում ձեռք է բերվել պայմանավորվածություն 2024թ. հունիսի հաջորդ փուլի անցկացման մասին։