Վերջին շրջանում աշխարհի ավելի ու ավելի շատ երկրներ սկսել են այլընտրանք փնտրել ԱՄՆ դոլարին՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի: Այս միտումի պատճառներից մեկը Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներն են, գրում է The Washington Times-ը:

Պահուստային արժույթ են անվանում հաշվարկման օտարերկրյա միավորը, որով Կենտրոնական բանկերն ու այլ ֆինանսական մարմինները միջազգային գործարքներ եւ ներդրումներ են կատարում: Վերջին շրջանում զարգացող երկրները, ներառյալ Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Արգենտինան եւ Հարավային Աֆրիկան, նվազեցրել են ԱՄՆ դոլարի նկատմամբ վստահության մակարդակը եւ սկսել են օգտագործել ազգային արժույթները տարբեր բանկային եւ առեւտրային գործառնությունների համար։


«ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Արգենտինան եւ Հարավային Աֆրիկան, ուղիներ են փնտրում՝ աշխարհի հիմնական պահուստային արժույթի պատվանդանից դոլարը գահընկեց անելու համար: Այս եւ այլ պետություններ բացահայտ ըմբոստանում են Ամերիկայի «ֆինանսական իմպերիալիզմի» դեմ։

Սակայն համաշխարհային շուկայում վերոնշյալ երկրների կողմից ամերիկյան դոլարի դիրքերի թուլացմանն ուղղված ձգտումները դեռ ակնհայտ է, որ բավարար չեն։ Զարգացող երկրների ազգային արժույթների շրջանում դոլարի ամենամոտ մրցակիցը չինական յուանն է, սակայն նրան բաժին է ընկնում միջագզային պահուստների միայն 3 տոկոսը, մինչդեռ ամերիկյան դոլարի ցուցանիշը կազմում է 60 տոկոս։

Ապրիլի 4-ին ամերիկյան Forbes ամսագիրը հայտնել էր, որ արեւմտյան երկրները զարմացած էին, որ մյուս երկրները սկսկել էին հրաժարվել նավթադոլարներից ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցներից հետո։

Որպես օրինակ, հոդվածում նշվում են Բրազիլիայի եւ Չինաստանի, Հնդկաստանի եւ ԱՄԷ-ի, եւ մի շարք այլ երկրների միջեւ գործարքները։ Այս բոլոր համաձայանագրերը նախադրյալներ են ստեղծում, որ նավթադոլարը սկսել է կորցնել իր ազդեցությունը համաշխարհային շուկայում։