Պեկինը պատասխանատվություն չի կրում չին-ամերիկյան երկկողմ հարաբերությունների վատթարացման համար։ Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«Չինաստանը պատասխանատվություն չի կրում չին-ամերիկյան հարաբերություններում առկա դժվարությունների համար»,-ասել է նա։


Նա հավելել է, որ Վաշինգտոնը պետք է դադարի միջամտել ՉԺՀ-ի ներքին գործերին, վնաս հասցնել Չինաստանի շահերին եւ խոչընդոտներ սահմանել չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար:

Վան Վենբինը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ընդառաջի Չինաստանին, որպեսզի երկու պետությունների փոխգործակցությունը վերադարձնի ճիշտ հուն: