Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սոթքում (Գեղամասար խոշորացված համայնքի կենտրոնը) տիրող իրավիճակին, նշել է. «Այս պահին կրակոցներ չկան, հարաբերական հանդարտ է: Ես տեղյակ եմ միայն Սոթքի ուղղությամբ կրակոցների մասին, բայց որ մեծ կուտակումներ կան, չեմ կարծում, որ սրանով ավարտվում է: Բնակիչների մեջ անհանգիստ վիճակ է, եթե կրակոցները դադարեն, մարդիկ կմնան, իսկ եթե շարունակվեց, բնականաբար, Սոթքից կհանեն երեխաներին ու կանանց»: