Սամանտա Գեյմերը, ով 35 տարի առաջ բռնաբարության էր ենթարկվել հայտնի կինոռեժիսոր Ռոման Պոլանսկու կողմից, հայտարարել է հուշագրքի հրապարակման մասին, որտեղ նկարագրվելու է հայտնի ռեժիսորի հանցագործության և դրա հետ կապված իրավաբանական կոռուպցիաների մասին:
Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը Գեյմերի հուշագիրքը «Աղջիկ. Կյանք ապրած Ռոման Պոլանսկու ստվերի ներքո» անվամբ Ֆրանսիայում կհրատարակվի հոկտեմբերի երեքին:
Փաստաբանի օգնությամբ գրված գրքում 50 ամյա Սամանտան պատմում է 1977 թվականի մարտի 10-ի դեպքերի մասին, երբ ինքը 13 տարեկան հասակում բռնաբարվել է հոլիվուդյան աստղի կողմից:
Պոլանսկին, ով ունի ֆրանսիական և լեհական քաղաքացիություն, 2009 թվականի սեպտեմբերի 26-ին ձերբակալվել էր Շվեցարիայում 1977 թվականին անչափահաս Գեյմերին բռնաբարելու մեղադրանքով:
Հասարակական մեծ աղմուկի պատճառով Գեյմերը անձամբ պնդեց քրեական գործի փակման համար: «Ես դարձա երկգլխանի հրեշի՝ Կալիֆորնիայի քրեական արդարադատության համակարգի և նրո կորումպացված խաղացողների գերին, որոնց հրապարակայնության կիրքը գերկաշռում է արդարադատության անհանգստությունը»,- գրել է Գեյմերը իր գրքում:
1978 թվականին փարձելով խուսափել քրեական հետապնդումից ռեժիսորը փախավ ԱՄՆ-ից և դրանից հետո աշխատում է չլինել այնպիսի պետություններում, որոնք Միացյալ Նահանգների հետ ունեն արտահանձման համաձայնագիր: Ցյուրիխ կինոփառատոնի համար ժամանելով Պոլանսկին ձերբակալվել էր օդանավակայանում և ազատ արձակվել միայն մի քանի ամիս 4.5 մլն դոլար տուգանքի դիմաց, իսկ 2010 թվականի հուլիսին շվեցարական արդարադատության նախարարությունը հրաժարվել էր արտահանձնել նրան ԱՄՆ-ին և ազատ էր արձակել ձերբակալվածին: