Հունիսի 16-ին, ժամը 09:41-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլջանի 2-րդ ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ ավտճանապարհը միակողմանի փակ է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։