Մենք դրել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հիմքը, երբ շնորհիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջամտության 2020թ. նոյեմբերին ստորագրվեց առաջին եռակողմ հայտարարությունը վերջնական կարգավորման սկզբունքների մասին, եւ այնուհետեւ ընդունվեցին էլի մի քանի եռակողմ հայտարարություններ բարձր մակարդակով, որոնք նվիրված են այն ջանքերի տարբեր ասպեկտներին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի իրավիճակը լիովին կարգավորվի։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Սա վերաբերում է այդ թվում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ ընդհանրապես Հարավային Կովկասում։ Մենք դեմ չենք, որ միջազգային այլ խաղացողներ փորձեն իրենց ուժերը միջնորդությունում։ Գլխավորն այն է, որպեսզի այդ միջնորդությունը հետապնդի պայմանավորվածությունների ապահովման նպատակ, որոնք կարտացոլեն հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների, հայկական եւ ադրբեջանական պետությունների շահերի հավասարակշռությունը։ Ցավոք, նրանում, ինչ այժմ անում է ԱՄՆ-ն, եւ անում է Եվրամիությունը, մենք ավելի շատ տեսնում ենք, որ ցանկություն չկա օգնելու պայմանավորվելուն, այլ կա ցանկություն թափանցելու տարածաշրջան, ճնշելու ՌԴ օրինական իրավունքները եւ ցանկություն ինքնահաստատվելու որպես ինչ-որ ուժեր, որոնք այստեղ կխաղան իբր վճռական դեր։ Դա արտացոլում է Արեւմուտքի՝ այն տարածաշրջաններում հաստատվելու ձգտման այդ նույն գործընթացը, որոնք հեռու են գտնվում ՆԱՏՕ եւ Եվրամիության անդամների սահմաններից։ Եվ դա քիչ ընդհանուր բան ունի իրադրության կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ։ Մեր գործընկերները Երեւանում եւ Բաքվում, հույս ունեմ, սա հասկանում են, համենայն դեպս՝ մենք բացահայտ քննարկում ենք նրանց հետ այն, ինչ տեղի է ունենում, եւ մեկ անգամ եւ ընդգծեմ՝ պայմանավորվածությունների ձեռքբերումը հնարավոր է բացառապես եռակողմ այն հայտարարությունների լիակատար կատարման շրջանակում, որոնք ստորագրվել են ՌԴ, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի կողմից»։