Կառավարական հատուկ ինքնաթիռը ռուս դիվանագետներին դուրս է բերել ԱՄՆ-ից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում։

«Մի շարք տեղեկատվական ռեսուրսների մտահոգել է ռուսական ինքնաթիռը։ Ոչ մի սենսացիա։ Այն ժամանել է ԱՄՆ՝ ռուս դիվանագետներին դուրս բերելու համար։ Խոսքը ոչ թե արտաքսման, այլ աշխատանքում սահմանափակումների մասին է, որոնք ստեղծել է Վաշինգտոնը»,-նշել է Զախարովան։