Շինարար Արթուր Չախոյանը տեսանկարահանել է Երեւանի Մուրացան եւ Էրեբունի փողոցների խաչմերուկի հատվածը, որտեղ նոր են ասֆալտապատում արել, սակայն մեծ փոսեր ու նստվածքներ են առաջացել, իսկ ասֆալտն էլ անորակ լինելու պատճառով փշրվում է:

Նա ցույց է տալիս փողոցի վիճակն ու ասում. «Սա նոր ասֆալտապատված փողոցն է ու տեսնում եք՝ ինչ վիճակում է գտնվում: Ես համոզված եմ, որ սրանում հաստատ Երեւանի քաղաքապետարանը մեղավոր չի: Կարող է մեղավոր լինեն նախկինները, բայց ոչ Երեւանի քաղաքապետարանը: Այս տեսարանը շարունակվում է ասֆալտապատած փողոցի մյուս հատվածներում: Ու սա նոր վերանորոգած փողոց է, որով նոր ավտոբուսներն են երթեւեկում: Հետո, որ ավտոբուսները փչանան, զարմանալու են, թե ինչու այսպես շուտ փչացան: Ամեն տեղ նստվածք ու փոսեր են: Բա երեւանի քաղաքպետարանն ինչով է զբաղվում, տեխհսկողներն ուր են»:


Այնուհետեւ Չախոյանը նկարահանում է նաեւ Սեւանի փողոցը՝ «Երեւան» տոնավաճառի մոտ, որտեղ ավելի վատթար վիճակ է, որը շրունակվում է 1,5 ամիս:

Մանրամասները՝ տեսանյութում: