Եվրահանձնաժողովը կոչ է անում բոլոր կողմերին երկարաձգել Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությունը եւ պատրաստ է քննարկել այդ նպատակին հասնելու ցանկացած լուծում: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն պատրաստ է վերացնել պատժամիջոցները «Ռոսսելխոզբանկի» դեմ։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին երկարաձգել գործարքը, քանի որ այն կարեւոր է։ Մենք գնահատում ենք ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները, եւ, իհարկե, մենք պատրաստ ենք քննարկել բոլոր որոշումները, որոնք կարող են նպաստել մեր նպատակին հասնելուն»,-ասել է Ստանոն։