Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը` նշելով` ԱՄՆ-ն նախկինի պես հավատում է, որ համաձայնագիրը հնարավոր է, և ակնկալում է տեսնել հետագա բանակցություններ:

«Մենք շարունակում ենք աջակցել երկխոսությանը և կարծում ենք, որ դա է լավագույն ուղին: Հուսով ենք այս երկխոսության շարունակությունը տեսնել առաջիկա ամիսների ընթացքում»,- ասել է նա: