«Ես երախտապարտ եմ Բայդենին և Կոնգրեսին, ովքեր առաջատար են Ուկրաինային օգնելու հարցում: Ես չեմ պատրաստվում փաստարկներ գտնել, որպեսզի Բայդենը մեզ տեսնի ՆԱՏՕ-ում: Կարծում եմ, որ այդ փաստարկները պետք է փոխադարձ լինեն, քանի որ դա անվտանգություն է: Վստահ եմ, որ պատերազմից հետո Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ում»,- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Հիշեցնենք՝ Վիլնյուսում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: