Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման ժամանակ քննարկել ամֆիբիա ինքնաթիռներ գնելու հարցը։

«Մենք հույս ունենք, որ պարոն Պուտինի հետ անձնական հանդիպման ժամանակ մենք կքննարկենք նրանց մոտ առկա ամֆիբիա ինքնաթիռների գնումը, քանի որ դրանք շատ էական ազդեցություն են ունենում հրդեհների մարման վրա»,-ասել է Էրդողանը։


Նա հիշեցրել է, որ իշխանություններն արդեն ֆինանսավորել են հրդեհների մարման համար սարքավորված ինքնաթիռների եւ ուղղաթիռների գնումը, սակայն եթե դրանց գումարվի եւս երկու-երեք ամֆիբիա, ապա դա ավելի արդյունավետ կլինի:

Անտառային հրդեհները գրեթե ամեն օր տեղի են ունենում երկրի տարբեր հատվածներում։