Ջուրը հաճախ անվանում են կյանքի հեղուկ, քանի որ մարդկային օրգանիզմի յուրաքանչյուր համակարգ ջրի կարիք ունի՝ առողջ գործելու համար։ Բայց օրական ի՞նչ քանակությամբ հեղուկ պետք է օգտագործի մարդը, որպեսզի օգնի օրգանիզմին առողջ լինել։ Ինչի՞ն է նպաստում հեղուկի օգտագործումը, եւ ինչի՞ կարող է հանգեցնել ջրազրկումը։ Այս ամենի մասին նշված է CNN Health-ի հոդվածում։

ԱՄՆ Բժշկության ազգային ակադեմիան խորհուրդ է տալիս օրական խմել 3,7 լիտր հեղուկ տղամարդկանց եւ 2,7 լիտր՝ կանանց։ Սակայն դրա սպառման օրական նորմը մինչ այժմ տարաձայնություններ է առաջացնում, ուստի արժե հարցն անհատական դիտարկել՝ կախված մարդու սեռից, քաշից, տարիքից, ֆիզիկական ակտիվությունից եւ այլն։


Հին էմպիրիկ կանոնի համաձայն՝ մարդն օրական պետք է խմի ութ բաժակ ջուր։ Դա կարող է անհաղթահարելի խնդիր թվալ, բայց ահա թե որն է մեխը. պարտադիր չէ խմել այդ քանակի ջուր, քանի որ H2O-ի մոտ 20 տոկոսը մենք ստանում ենք պինդ սննդից, հատկապես մրգերից եւ բանջարեղեններից։ Շատ ջուր խմելը նախկինի պես կարեւոր է, հատկապես ամռանը, բայց մարդը նաեւ կարող է ծարավը հագեցնել այն մթերքների օգնությամբ, որոնք ջուր են պարունակում։

Եվ այսպես, ի՞նչ օգուտ ունի ջուրն առողջության համար, եւ ինչո՞վ է վտանգավոր ջրազրկումը։

Հեղուկի օգտագործումն օգնում է կառավարել կալորիաների սպառումը, ինչն ազդում է քաշի վրա։
Ջրազրկումը հաճախ սխալմամբ ընդունում են քաղցի տեղ, ինչի պատճառով մարդն ավելի շատ սնունդ է ուտում, ավելի շատ կալորիաներ սպառում։0fbbb68b0b2da9b540d3092928fb86d7.png (580 KB)
Հեղուկի օգտագործումը «սվաղում» եւ փափկեցնում է հոդերը եւ կարող է օգնել ֆիզիկական կեցվածքը պահելուն մարզումների ժամանակ։
Ջրազրկումը կարող է հանգեցնել այն բանին, որ մարդը կհոգնի մարզումների ժամանակ եւ չի կարողանա ժամանակին համընթաց քայլել։
Հեղուկի օգտագործումն օգնում է ուշադիր լինել եւ բարելավում է մարդու կարճատեւ հիշողությունն ու տրամադրությունը։
Ջրազրկումը կարող է հանգեցնել այն բանին, որ մարդը չի կարողանա կենտրոնանալ, առաջ կբերի խնդիրներ կարճատեւ հիշողության հետ կապված, գրգռվածության եւ տագնապի զգացողություն։
Գոյություն ունի հիդրատացիայի մակարդակի (ծարավի զգացողությունը եւ մեզի գույնը) գնահատման երկու միջոց։ Եթե մարդը ծարավ չի զգում, իսկ մեզը բաց դեղնավուն է կամ գրեթե թափանցիկ, մարդը լավ վիճակում է։

Հեղուկի օգտագործումն օգնում է սրտին ավելի հեշտ արյուն մղել արյունատար անոթներին, եւ այն հասնում է մկաններին։
Ջրազրկումը սրտին ստիպում է աշխատել ավելի արագ՝ անոթներին արյուն մղելիս։
Հեղուկի բավարար քանակությունը կպահպանի միզուղիների առողջությունը եւ կնվազեցնի վարակների թիվը։
Ջրազրկումը կարող է հանգեցնել աղերի եւ հանքանյութերի բյուրեղացման մեզի մեջ, ինչպես նաեւ երիկամներում ցավոտ քարերի առաջացման։
Ջուր պարունակող մթերքները, ինչպիսին են վարունգը, խնձորը, բրոկոլին եւ գազարը, պետք է մտնեն մարդու օրվա կերակրաբաժնի մեջ։

Salat-iz-brokkoli-2 (1).jpg (75 KB)

Հեղուկի օգտագործման շնորհիվ ձեր մարսողական տրակտը հարթ կաշխատի։
Ջրազրկումը կհանգեցնի այն բանին, որ օրգանիզմը հեղուկ կվերցնի կղանքից՝ առաջ բերելով այտուց եւ փորկապություն։
Հեղուկի օգտագործումը նվազեցնում է գլխացավի տեւողությունն ու ինտենսիվությունը։
Ջրազրկումը կարող է նպաստել միգրենի առաջացմանը, եթե մարդն ունի այդ հիվանդությունը։
Մարդուն միջինն անհրաժեշտ է 30-40 միլիլիտր ջուր 1 կիլոգրամ մարմնի զանգվածի համար՝ հաշվի առնելով կերակրացանկը։ Այդ քանակությունը հաշվարկված է չափավոր ֆիզիկական ակտիվության եւ ոչ շոգ եղանակի համար։

Խորհուրդներ, որոնք կօգնեն օրական անհրաժեշտ քանակությամբ ջուր օգտագործելուն.

Ձեզ հետ մեկ շիշ ջուր վերցրեք։
Ընտրեք ջուրը ուտելիքի փոխարեն, երբ տանը չեք։
Ջուր խմեք ուտելիքի ընդունումների միջեւ։
Ավելի շատ մրգեր եւ բանջարեղեններ կերեք։