Ուկրաինային արևմտյան ռազմական օգնության հետաձգումը նպաստում է, որ Ռուսաստանը հարձակողական գործողություններ սկսի առաջնագծի մի քանի հատվածներում, գրում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) այսօրվա զեկույցում։

Ներկայումս ռուսական ուժերն իրականացնում են առնվազն երեք հարձակողական գործողություններ՝ Խարկովի և Լուգանսկի շրջանների սահմանի երկայնքով, մասնավորապես՝ Կուպյանսկի և Լիմանի ուղղությամբ, Ավդեևկայում և դրա շրջակայքում, ինչպես նաև Զապորոժիեի շրջանի արևմուտքում գտնվող Ռաբոտինայի շրջանում։

Ավդեևվկայից ուկրաինական զորքերի դուրսբերումից և ամբողջ Ավդեևվկայի նկատմամբ Ռուսաստանի հետագա պահանջից հետո ISW-ն և մի շարք ուկրաինական և արևմտյան աղբյուրներ գնահատեցին, որ Կիևին արևմտյան օգնության տրամադրման ձգձգումները, մասնավորապես՝ հրետանային զինամթերքը և հակաօդային պաշտպանության կարևոր համակարգերը, խանգարեցին ուկրաինական ուժերին պաշտպանվել Ավդեևկայում։

Արևմուտքի կողմից մատակարարվող սարքավորումների կարևոր պակասը և ամերիկյան ռազմական օգնության ամբողջական դադարեցման վախը ստիպեցին ուկրաինական զորքերին կրճատել նյութական սպառումը ամբողջ ճակատով, ինչը, հավանաբար, դրդեց ռուսական ուժերին օգտվել իրավիճակից և սկսել սահմանափակ հարձակողական գործողություններ Ավդեևվկայից դուրս, ինչը նրանք արեցին Խարկովի սահմանի և Լուգանսկի շրջանների երկայնքով 2024 թվականի հունվարի սկզբից և Զապորոժիեի շրջանի արևմուտքում՝ վերջին 48 ժամվա ընթացքում, գրում են ISW փորձագետները։

Ուկրաինան կտուժի, եթե նրա զորքերը պարզապես խրամատավորվեն և փորձեն պաշտպանվել մինչև 2024 թվականի վերջ, ինչպես պնդում են որոշ արևմտյան երկրներ և վերլուծաբաններ։