«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգը նոր գործընթաց է սկսում. դատավորները պատրաստվում են կոչով հանդես գալ:


Մասնավորապես, կա՛մ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորներն իրենք ինքնակամ դիմում կգրեն եւ կհեռանան ԲԴԽ դատավորի պաշտոնից, կամ օրենքով դատավորները կլուծեն նրանց ազատման հարցը: Իսկ ինչի՞ց հետո է սկսվել այս կտրուկ իրավիճակը:


Նախօրեին՝ դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը դատավորների մոտ բարձրացրել է ԲԴԽ դատավոր անդամների հետ կանչելու հարցը եւ առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում: Դատավորների ընդհանուր ժողովում ներկա 187 դատավորներից 180-ը կողմ է քվեարկել Մխիթար Պապոյանի առաջարկին:

Այսինքն՝ 180 դատավոր փաստացի դժգոհություն է հայտնել ԲԴԽ դատավոր անդամների գործունեության մասով եւ պատրաստակամություն ցուցաբերել նրանց հետ կանչել եւ նոր ԲԴԽ անդամ դատավորներ ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ: Դատավորները ցանկանում են իրենց ներկայացուցիչներին ունենալ ԲԴԽ-ում, որոնք ոչ թե Կարեն Անդրեասյանի կողքին կկանգնեն, այլ կպաշտպանեն դատավորներին եւ դատական անկախության շահերը:

Իսկ ովքե՞ր են ԲԴԽ դատավոր անդամները. նրանք են՝ Նաիրա Հովսեփյան, Քրիստինե Մկոյան, Արթուր Աթաբեկյան, Արշակ Վարդանյան, որը թերթեւս միակն է, որ կռիվ է տալիս դատական համակարգում: Ասել է թե՝ դատավորներն այս օրերին վճռում են նրանց ճակատագիրը: Ի դեպ, անգամ դատական համակարգում հիշել են դատավոր Նաիրա Հովսեփյանի խոստումը:

Բանն այն է, որ նա ԲԴԽ անդամ ընտրվելուց առաջ կողմ է եղել դատավորների հետ կանչման պրոցեսին, սակայն հուլիսի 19-ին դատավորների ժողովում դեմ է քվեարկել այս գործընթացը սկսելու նախաձեռնությանը:

Այսինքն՝ ԲԴԽ է գնացել նպատակով, որ ոչ թե դատավորների շահերը պետք է ներկայացնի, տեր կանգնի դատական անկախությանը, այլ կդառնա գործադիր իշխանության կցորդը:


Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում