Ինչպես արդեն հայտնել ենք՝ քաղաքացիները երևանի տարբեր հատվածներում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով Արցախում տիրող ճգնաժամային ծայրահեղ ծանր իրավիճակի վրա:

«Մի քանի րոպե ձեզ նեղություն տվեք և հասկացեց, թե ինչ ծայրահեղ, աղետալի վիճակում են գտնվում արցախցիները»,- ասում են նրանք՝ կոչ անելով միանալ իրենց:

«Թույլ չե´մ տալու, ուզում ես անցիր իմ վրայով»,- դիմելով վարորդին, ասում է ակցիայի մասնակիցը, ով նստել է ճանապարհի մեջտեղում: