Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ Արցախի ապաշրջափակման պահանջով, բողոքի ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր փողոցներում: Աբովյան-Թումանյան խաչմերուկը փակած քաղաքացիները՝ բղավում են. «Բացե´ք կյանքի ճանապարհը»:

Նրանք կոչ են անում՝ միանալ իրենց և պայքարել արցախցիների իրավունքների համար: