Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու մեջ։ Ռոթն այդ մասին գրել է X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում։

«Ադրբեջանն արգելափակում է մարդասիրական օգնությունը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Սա միջազգային իրավունքի խախտում է։ Նույնիսկ եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է պատկանում, դա չի արդարացնում էթնիկ զտումները։ Եվրոպական Միությունն ու Միացյալ Նահանգները պետք է հանդես գան հստակ դիրքորոշումով։ Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի «որսը»»,- գրել է Ռոթը՝ տարածելով t-online.de հեղինակավոր լրատվական կայքի հոդվածը, որը վերաբերաբերում է Լեռնային Ղարաբաղում վերահաս ցեղասպանությանը։