2023թ. մարդիկ չորեքշաբթի՝ օգոստոսի 2-ին սպառել են վերականգնվող բնական պաշարների պայմանական պաշարը, տեղեկացրել է «Բնապահպանական հետքի գլոբալ ցանց» (Global Footprint Network, GFN) ամերիկյան բնապահպանական կազմակերպությունը։ Արդյունքում՝ 2023թ. օգոստոսի 2-ը ամերիկացի բնապահպանները հայտարարել են Բնապահպանական պարտքի համաշխարհային օր։

GFN-ն իր հաշվարկներում մարդու բնապահպանական հետքը (մարդկանց կողմից վերականգնվող ռեսուրսների սպառումը) համեմատում է կենսատարողության (մոլորակի վերականգնվելու եւ թափոնները, այդ թվում СО2-ը կլանելու ունակության) հետ։ Փորձագետները նշել են, որ եթե Երկրի բոլոր մարդիկ ապրեին այնքան վատնողաբար, ինչպես Գեմանիայում, ապա բնապահպանական պարտքի օրը վրա հասած կլիներ դեռ մայիսի 4-ին։


Անցած տարի մարդիկ սկսել են ապրել «բնապահպանական վարկով»՝ 5 օր ավելի շուտ՝ հուլիսի 28-ին։ Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ 2023թ. մարդիկ ծախսել են ավելի քիչ ռեսուրսներ, քան 2022թ., բայց GFN բնապահպանները ընդգծում են, որ դա ընդամենը թվացյալ առաջընթաց է։

2022թ. բնապահպանական պարտքի օրը օգոստոսի 1-ին, այսինքն՝ մեկ օր առաջ, քան այս տարի, բացատրում են բնապահպանները։

Իրավիճակը փաստորեն չի փոխվում արդեն մոտ տասը տարի, ասել է GFN ներկայացուցիչ Ամանդա Դիպը՝ նշելով, որ առայժմ վերջնականապես պարզ չէ, թե ինչ ազդեցություն է գործել ռեսուրսների օգտագործման վրա տնտեսական ակտիվության նվազումը կորոնավիրուսի համավարակի կամ էներգետիկայի ապակարբոնացման ջանքերի պատճառով։