Ամերիկայի իրավապահ մարմինների հատուկ ջոկատի կառավարիչը դատական հայց է ներկայացրել Բեվերլի Հիլսի ոստիկանության սերժանտ Թերի Նատալի նկատմամբ: Սերժանտը մեղադրվում է հյուրանոցային համարում անպարկեշտ արարքի մեջ, որտեղ հայտնաբերվել է Ուիթնի Հյուսթոնի մարմինը: Ինչպես վկայում է ամերիկյան իրավապահ մարմինների Swat հատուկ ջոկատի նախկին ղեկավար Բրայան Վեյերը Թերի Նաթոլին բռնացրել է աստղի մերկ մարմինը ուսումնասիրելիս:
Ինչպես նշվում է հայցի մեջ Բրայան Վեյերը և ստորաբաժանման այլ աշխատակիցներ Բեվերլի Հիլս հյուրանոցի համարներից մեկում, որտեղ հայտնաբերել են Ուիթնի Հյուսթոնի դիակը: Աստղի մարմինը ծածկված է եղել սավանով, որը հատուկ ծառայության աշխատակիցները ձեռք չեն տվել հնարավոր հանցագործության վայրի փաստերը չվերացնելու համար: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը: Սակայն երբ հանցագործության վայր է ժամանել Թերի Նաթոլը, նա անառողջ հետարքրություն է ցուցաբերել մահացածի մարմնի նկատմամբ:
«Նա ծնկի է իջել, հեռացրել սավանը, թեքվել նրա կողմը և սկսել նայել երգչուհու արգանդին: Գրեթե կպչելով Հյուսթոնի մարմնին նա ասել է, որ աստղը չնայած իր տարիքին և վիճակի գրավիչ տեսք ունի»,- Բրայան Վեյերի խոսքերն է մեջբերում պարբերականը:
Երբ Բրայանը հայց է ներկայացրել, նրա ղեկավարությունը անսպասելի է արձագանքել: Վեյերին հեռացրել են զբաղցրած պաշտոնից: Բացի դա նախկին ղեկավարին զրկել են բոլոր առավելություններից և սկսել են հետապնդել: Դրան հակառակ սերժանտ Թերի Նաթոլի նկատմամբ կարծես ղեկավարությունը չի ցանկանում ոչինչ ձեռնարկել: Մասնավորապես Բեվերլի Հիլսի ոստիկանության լեյտենանտը հայտարարել է, որ ոչինչ չգիտի հայցի մասին և տեղյակ չէ, թե ինչպես է դեպքի վայրում իրեն պահել սերժանտը:
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 թվականի փետրվարի 11-ին:Մահվան պահին երգչուհին ընդամենը եղել է 48 տարեկան: Աստղը այդ երեկոյան Բեվերլի Հիլսի հյուրանոցում: Ուիթնի մարմինը հայտնաբերել է նրա թիկնապահը: Ինչպես նշել են հյուրանոցի աշխատակիցերը երգչուհին պառկած է եղել լոգարանում առանց գիտակցության: