Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Կնայսլը, ում հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարել էր նրա հարսանիքին, հայտնվել է Ռյազանի Պետրուշովո գյուղում տեղի ունեցած տոնակատարությանն ու հարցազրույց տվել Vidsboku-ին։

Քաղաքական գործիչը լայն ճանաչում է ձեռք բերել աշխարհում այն ​​բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է նրա հարսանիքին ու պարել հարսի հետ, այս կադրերը լայնորեն տարածվել են։

Կարին Կնայսլը ղեկավարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը 2017-2019 թվականներին։

«Երեք տարի առաջ ինձ ստիպեցին լքել Ավստրիան, թույլ չտվեցին աշխատել Ֆրանսիայում, նույնիսկմերժեցին բանկային հաշիվ բացել: Ես վախենում էի ու ստիպված եղա փախչել Եվրոպայից, ինձ ոչ մի տեղ չէին ընդունում։ Ես գնացի Լիբանան, քանի որ արաբերեն գիտեի: Ռուսաստանում մնալու համար ինձ օգնություն էր պետք։ Ես ծանոթ էի մի քանի մարդու, որոնք օգնեցին ինձ բնակարան գտնել: Նրանք ինձ օգնում են սովորել ռուսերեն: Ես ութ լեզու գիտեմ, բայց ռուսերենը, ցավոք, նոր եմ սկսում սովորել։

Պուտինին վերջին անգամ տեսել են 2019թ.-ին։

Այստեղ գալը հեշտ չէր, բայց ես փորձում եմ գտնել իմ ուղին։ Ինձ դուր է գալիս այստեղ: Սկսեցի աշխատել, շարունակում եմ դասավանդել ու սովորել, գրքերս եմ գրում, լեզու եմ սովորում։ Ստիպված էի թողնել իմ հին կյանքը, ամեն ինչ նորից սկսել, իսկ 60 տարեկանում դա հեշտ չէ », - ասել է նա: