Մենք ագրեսիվ մարդիկ չենք, մեկ անգամ եւս ընդգծում եմ. մենք ոչ մեկի հետ չենք պատրաստվում կռվել։ Ես դա ձեզ ասում եմ մշտապես։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Մինսկի Ազգային օդանավակայանի տարածքում գտնվող կազմակերպությունների աշխատանքային կոլեկտիվների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է Белта-ն։

«Մենք խաղաղ մարդիկ ենք։ Մենք ցանկանում ենք համագործակցել բոլորի հետ»,- ավելացրել է նախագահը։

Նա հիշեցրել է, որ դեռեւս Անկախության օրվա հանդիսավոր հավաքի ժամանակ ինքը հանձնարարել է կառավարությանը եւ արտաքին գործերի նախարարությանը արեւմտյան հարեւաններին առաջարկել բարիդրացիության եւ խաղաղության պլան։

Լուկաշենկոն նաեւ պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի ընդունել արեւմտյան ավիաընկերությունների։