5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում, Աոմորի պրեֆեկտուրայի մի քանի շրջաններում, որոնք գտնվում են Հոնսյու կղզու հյուսիսում։ Այս մասին տեղեկացրել է Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 09.14-ին եւ հասել են 4 բալի ճապոնական 7 բալանի սանդղակով, գրել է Синьхуа-ն։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աոմորիից ոչ հեռու, հյուսիսային լայնության 41,2 եւ արեւելյան երկարության 142,9 աստիճանում։ Օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։