Թուրքիան ակտիվացրել է հացահատիկի գործարքի գծով շփումներն Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Էրդողանի եւ Պուտինի հնարավոր հանդիպման նախաշեմին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը։

«Թուրքիան ակտիվացրել է բազմակողմ դիվանագիտական աշխատանքն Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հացահատիկի գործարքի վերաբերյալ։ Աշխատանք է տարվում արտաքին գործերի, պաշտպանության եւ առեւտրի նախարարությունների գծով։ Էրդողանի եւ Պուտինի բանակցությունների նախօրեին ակտիվացել է հացահատիկի նախաձեռնության իրականացմանը խոչընդոտող խնդիրների վերացման աշխատանքը»,- ընդգծել է զրուցակիցը։