«Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ամեն օր գործող 4 բազայի միջոցով հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող ռազմական և անվտանգային իրավիճակին: Հիմք ընդունելով տեղում եղած տեղեկությունները՝ մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում՝ հատկապես Լաչինի միջանցքի մոտ։ Մենք շարունակում ենք պարեկությունը»,- այս մասին ասված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում։