Օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում թիվ 47 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի մարդատար ավտոբուսի առջեւի աջ անվահեծանը պոկվել եւ վնասել է ճանապարհին կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Կայքի հաղորդմամբ՝ տուժածներ չկան եւ ավտոբուսում գտնվող մոտ 30 ուղեւորների, քանի որ նրանց մոտ խուճապ ու վախ էր առաջացել, առաջինն օգնության են հասել պարեկները։