Այսօր Մարմարա ծովում 3,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թեքիրդաղ քաղաքի Մարմարերեգլիսի շրջանում ժամը 17:43-ին:

Երկրաշարժի օջախը 7 կմ խորության վրա է: